Պայթյուն «Պրոմեթեյ քիմպրոմ»- ում`զոհվել է 23-ամյա երիտասարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2013 17:00

Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.45-ին Վանաձոր քաղաքում` «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից լսվել է պայթյունի ձայն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply