Վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են մասնակցել քվեարկությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 21, 2013 15:53
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարող են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
Դիտվել է 845 անգամ:





Facebook
Tweet This