Հայաստանից` երկու դահուկավազորդ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 21, 2013 15:54

Չեխիայի Լիբերեց քաղաքում մեկնարկել է դահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այն կավարտվի հունվարի 27-ին: Ստուգատեսում կարողությունները կփորձեն Սերգեյ Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը:

Իսկ փետրվարի 3-7-ը Ծաղկաձորում կայանալու է Հայաստանի բաց առաջնությունը: Մասնակցելու են մեր երկրի շուրջ  հինգ տասնյակ դահուկավազորդներ: Մեկնարկողների թվում կլինեն  նաևմարզիկներ  Չեխիայից, Ավստրիայից, Վենեսուելայից:

Այս ստուգատեսից հետո կհստակեցվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Դիտվել է 652 անգամ:
Print Friendly

Leave a Reply