Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն առաջատարների խմբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2010 14:19

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն առաջատարների խմբում է Ուկրաինայի Խարկով քաղաքում անցկացվող «Ռեկտորի գավաթ» անունը կրող շախմատի միջազգային մրցաշարում: Մկրտչյանը  6 հնարավորից վաստակել է 4 միավոր և վերջին տուրից առաջ Աննա Բուրթասովայի (Ռուսաստան) հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Լիլիթը մեկ միավորով ետ է մնում առաջատարից` Աննա Ուշենինայից (Ուկրաինա): Եզրափակիչ տուրում Մկրտչյանը հանդիպելու է Ուշենինայի հետ:

Ուկրաինայի չեմպիոնուհի Եվգենյա Դոլուխանովան վաստակել է 2 միավոր:

Դիտվել է 1848 անգամ:
Print Friendly

Leave a Reply