Սեդրակյանը քարոզարշավը մեկնարկել է ասուլիսով, Հայրիկյանն էլ` հեռուստատեսային ելույթով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2013 16:19

Այսօր պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը:  «Անկախ»-ը  փորձեց պարզել, թե ինչպես են սկսել  քարոզարշավը նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանը և Վարդան Սեդրակյանը:

Պարույր Հայրիկյանի նախընտրական գրասենյակի մամուլի պատասխանատու Սուսաննա Գրիգորյանը «Անկախ»-ին տեղեկացրեց, որ ինչ-որ յուրահատուկ մեկնարկ չեն ունեցել: Դեռ որոշված չէ, թե Հայրիկյանը երբ է սկսելու քաղաքացիների հետ հանդիպումները, ելույթները: Առայժմ սահմանափակվում են հեռուստատեսային հոլովակներով և հարցազրույցներով: Այսօր Հայրիկյանը հանդիպելու է նաև ԵԱՀԿ գրասենյակի դիտորդների հետ:

Վարդան Սեդրակյանն էլ տեղեկացրեց, որ քարոզարշավը մեկնարկել է մամուլի ասուլիսով:  Սեդրակյանը նշեց, որ բնակիչների հետ հանդիպումներ չեն լինելու` քարոզարշավի «ռաբիզ» միջոցներ չեն կիրառելու,  քարոզարշավի ընթացքում օգտվելու են 21-րդ դարի տեխնոլոգիաներից:  Իսկ ակտիվ միջոցառումները կսկսեն փետրվարի մեկից:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply