Լևոն Արոնյանը հետապնդողի դերում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 21, 2013 15:34

Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի փառատոնի գերմրցաշարում կայացած 8 տուրից հետո միանձնյա առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է` 6 միավոր:  Նա հերթական տուրում  հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին:

Լևոն Արոնյանը, առավելության հասնելով չինուհի  Հոու Յիֆանի նկատմամբ, միավորների իր պաշարը հասցրեց 5-ի: Նա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ միասին բաժանում է 3-4-րդ տեղերը: 2-րդ տեղում Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդն է` 5,5 միավոր:

Հավելենք, որ Ֆաբիանո Կարուանան առավելության հասավ Էրվին Լ՛Ամի նկատմամբ, իսկ Վիշվանաթան Անանդ – Իվան Սոկոլով, Անիշ Գիրի – Վան Հաո,  Պենտելա Հարիկրիշնա – Պետեր Լեկո, Լյուկ վան Վելի – Հիկարու Նակամուրա պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply