Վերջին տուրը վճռորոշ կլինի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 21, 2013 15:21

Երևանում անցկացվող շախմատի Հայաստանի  տղամարդկանց և կանանց առաջնություններում այսօր հայտնի կդառնան  չեմպիոնները:

Տղամարդկանց մրցաշարում առաջին տեղի համար սուր մրցակցություն է ծավալվել վերջին երեք տարիների չեմպիոնների միջև:

Վերջին տուրից առաջ աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է 2012-ի հաղթող Տիգրան Պետրոսյանը: Նա սև խաղաքարերով ուժերն է չափելու 2010-ի չեմպիոն Ավետիք Գրիգորյանի հետ: Վերջինս կես միավոր պակաս ունի: 2011-ի Հայաստանի չեմպիոն  Ռոբերտ Հովհաննիսյանը, որն ունի 6 միավոր, սևերով կխաղա Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Կանանց առաջնության առաջատարն է  2012-ի Հայաստանի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը` 6 միավոր: Նա  սպիտակներով ուժերը կչափի Մարիանա Գասպարյանի հետ: Հաղթողի կոչմանը  հավակնում են նաև 5,5-ական միավոր հավաքած Նարինե Գասպարյանը և Արմինե Բաբայանը:

Դիտվել է 626 անգամ:
Print Friendly

Leave a Reply