Մեկնարկեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2013 15:40

Այսօր Ժամը 12: 00 –ին Արամ Խաչատրյանի արձանի հարող տարածքից մեկնարկեց ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը, որի կարգախոսն է՝”Հնարավոր է”:
“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ նախորդ նախագահական ընտրություններին քարոզարշավի ողջ ընթացքում որպես փոխադրամիջոց հանդիսացող մեկ ավտոբուսին արդեն կփոխարինի 20 միկրոավտոբուս, որոնք քարոզարշավի պաշտոնական բացումից հետո կշարժվեն դեպի Երևանի վարչական շրջանները: Ի դեպ, միկրոավտոբուսները կփոխարինեն կուսակցության նախընտրական շտաբերին, ինչ վերաբերում է Ր.Հովհաննիսյանին, ապա նա
-Ցանկացած պահի կարող է լինել այս կամ այն միկրոավտոբուսում և հանդիպի համաքաղաքացիներին: Բնականաբար, քարոզարշավը կընթանա նաև այլ ֆորմատներով, կլինեն մամուլի ասուլիսներ, խմբակային հանդիպումներ, այլն: Մենք կօգտվենք քարոզարշավի անցկացման համար նախատեսված օրինական բոլոր միջոցներից,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Քարոզարշավի պաշտոնական բացմանը հոջորդեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդի և նրա համակիրների երթը դեպի Հանրապետության հրապարակ:

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply