Էրդողան. Քրդական հարց գոյություն չունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 14:27

Այնթափի Նիզիփի շրջանում`Հանրապետության հրապարակում, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարելով է, որ քրդական հարց գոյությունը չունի, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:

“Ես սիրում եմ իմ քուրդ եղբորը, սակայն մերժում եմ քրդականությունը: Մենք հետաքրքրվում ենք մեր քուրդ եղբայրների խնդիրներով: Քրդական հարց գոյություն չունի”,- ասել է նա:

Էրդողանը, ընդգծելով, որ անհրաժեշտ է վերացնել տեռորիզմը, նշել է, որ թուրքին, քրդին, արաբին, չերքեզին, լազին մեկ հարթության տակ է դիտարկում, մերժում է տարածաշրջանային, կրոնական ազգայնականությունը:

Նշենք, որ դեռևս 2005թ. Էրդողանը Դիարբեքիրում հայրատարել էր, որ քրդական հարցը գոյություն ունի, և անհրաժեշտ է այն լուծել: Լուծման գործընթացում որպես խոչընդոտ նա մատնացույց էր արել քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն, ինչպես նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունները:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply