Գերմանիայից և Նիդերլանդներից ուղարկված Patriot-ները Թուրքիայում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 13:54

Նիդերլանդներից և Գերմանիայից ուղարկված նավերը, որոնք փոխադրում էին Patriot հրթիռային համալիրները, հասել են Թուրքիա, հաղորդում է թուրքական “T24” թերթը:

Թուրքիան ՆԱՏՕ-ից պահանջել էր Patriot հրթիռային համակարգերը`թուրք-սիրիական սահմանին տեղադրելու համար:

Pariot օդային պաշտպանության համակարգերը տեղափոխող վերջին նավը գալու է ԱՄՆ-ից, և այդ համակարգերը տեղակայվելու են Քահրամանմարաշում (Մարաշ), Ադանայում և Գազիանթեփում (Այնթափ):

Միևույն ժամանակ, չնայած արգելքին, Այնթափում տեղի է ունեցել ցույց, որն ուղղված էր Այնթափում տեղակայվելիք Patriot-ների դեմ: “ԱՄՆ-ի իմպերիալիզմի ենթակապալառուն չենք լինելու, Մերձավոր Արևելքի ապագան թող իր ժողովուրդները որոշեն” ցուցապաստառներով հազարավոր մարդիկ քայլերթ են կազմակերպել, հաղորդում է “Firat” գործակալությունը:

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply