Ջերմուկում կայացավ արտգործնախարարի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների հանդիպումը

Օրվա լուր | | January 21, 2013 12:50

Հունվարի 19-ին Ջերմուկում կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ որոշում կայացվեց Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու վերաբերյալ։ Ջերմուկի ակումբը միավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք ամեն տարի հունվարին հանդիպելու են Ջերմուկում՝ քննարկումներ անցկացնելու նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և գալիք տարվա անելիքների վերաբերյալ։ Ակումբը գլխավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենը՝ ավագ դեսպանը։

Հանդիպմանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց Ձորից ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որոնք ներկայացրեցին մարզի և Ջերմուկ քաղաքի տնտեսական ներուժը, տուրիստական և առողջարանային հնարավորությունները, մարզի զարգացման ծրագրերը:

Դիտվել է 670 անգամ:
Print Friendly

Leave a Reply