Հազարավոր մարդիկ մասնակցել են Հրանտ Դինքի հիշատակման միջոցառմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 12:47

Հունվարի 19`Դինքի սպանության օրը, կեսօրվանից սկսած Շիշլիի մզկիթի առջև հավաքված հազարավոր  մարդիկ “Այստեղ ենք, ախպարիկ”, “Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայեր ենք” ցուցապաստառներով և  կարգախոսներով շարժվել են “Ակոս” թերթի խմբագրատան ուղղությամբ: Հրանտ Դինքի ընտանիքի հետ միասին  երթին մասնակցել է նաև բանակում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի ընտանիքը:

Հազարավոր մարդիկ մեխակ են դրել այնտեղ, որտեղ սպանել են Դինքին:  Ռաքել Դինքը` Հրանտ դինքի կինը, դիմելով հազարավոր մարդկանց, ասել է. “Ցավով, պատվով այստեղ ենք: Ճշմարտության ու արդարության համար այստեղ ենք:Այստեղ ենք, որպեսզի միմյանց մեր  պատմությունները պատմենք:Միշտ այստեղ ենք լինելու, միասին ենք լինելու”:

Հիշատակման արարողության մասնակցել է նաև ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական  ակտիվիստ, գրող և Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Նոամ Չամսկին:

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply