Աթենքի հանրախանութներից մեկում ռումբ է պայթել. երկու մարդ վիրավորվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 12:01

Կիրակի օրը Աթենքի հանրախանութներից մեկում ռումբ է պայթել: Ոստիկանությունից հայտնում են, որ  անվտանգության  երկու աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել:

Ոստիկանը Associated Press-ին հայտնել է, որ պայթյունից 50 րոպե առաջ երկու ահազանգ է կատարվել տեղական լրատավամիջոցին, որից հետո պատկան մարմինները հանրախանութից արագ տարհանել  են 200 մարդու:

Ընդհանրապես հանրախանութում տեղակայված խանութները կիրակի օրերին չեն աշխատում: Այնուամենայնիվ հանրախանութի կինոթատրոնը, ռեստորանները և սրճարանները  բաց են լինում հանրության առջև:

Ըստ երևույթին պայթուցիկը տեղադրված է եղել աղբամաններից մեկի մեջ:

Վիրավորված անվտանգության աշխատակիցները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց և մեկ ժամ անց դուրս գրվել:

Ոստիկանությունը դեռևս ոչ ոքի չի մեղադրել պայթյունը կազմակերպելու մեջ:

 

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply