Սերգեյ Ֆիլինի վրա ծծմբային թթու լցնելու գործով մեկ մարդ է ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 11:57

Ռուսական Մեծ (Բոլշոյ) թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյի Ֆիլինի վրա ծծմբային թթու լցնելուց մի քանի օր անց գործը հետաքննող մարմինները ձերբակալել են մեկ մարդու: Ձերբակալվածը մինչ ծծմբային թթվով հարձակումը հաքերային հարձակում էր գործել Ֆիլինի էլեկտրոնային փոստի վրա:

Թատրոնի նախկին ղեկավար Գենադի Յանինը նշում է, որ նախքան 2011թ-ին պաշտոնից հրաժարումը ինքը ևս նմանատիպ խնդիրներ է ունեցել:

Ֆիլինը լուրջ վնասվածքներ է ստացել այս հարձակումից հետո: Նա աչքի վիրահատություն է անցել, որից հետո նրա տեսողությունը կվերականգնվի երկու շաբաթվա ընթացաքում:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply