Հարյուրավոր ռուս ուղղափառ հավատացյալներ Հիսուսի մկրտության օրվա առթիվ ցատկել են սառը ջրի մեջ (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 11:49

Ռուսաստանի և նախկին սովետական մի շարք հանրապետությունների ուղղափառ եկեղեցու հազարավոր հետևորդներ հունվարի 19-ին ցատկել են սառը գետերի և առվակների մեջ՝ այդ կերպ նշելով Հիսուս Քրիստոսի մկրտությունը:

Հավատացյալները -26C ջերմաստիճանի պայմաններում Աստվածհայտնության տոնը նշել են ջրով մաքրագործմամբ:

Ջուրը նախապես օրհնվել է քահանայի կողմից: Այն սրբագործված է համարվում մինչև հաջորդ տարվա նույն ծիսակատարության օրը: Սրբագործված ջրին վերագրվում են պաշտպանական և բուժիչ մի շարք հատկություններ:

Աստվածհայտնության ծիսակատարություններ են տեղի ունեցել Մոսկվայի Կարմիր հրապարակում, Ուկրաինայում, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Ուղղափառ քրիստոնյաները Աստվածհայտնության տոնակատարությունը նշում են հունվարի 19-ին՝ ըստ Հուլիան տարեցույցի: Այս տոնակատարությունը նվիրված է սուրբ Հովհաննեսի կողմից Հորդանան գետում Հիսուսի մկրտությանը:

Եգիպտոսը, Սիրիան և Լիբանանը այս տոնակատարությունը ևս նշում են հունվարի 19-ին: Մինչդեռ Գրիգորյան տարեցույցի հետևորդները տոնը նշում են հունվարի 6-ին: 1970թ-ից սկսած կաթոլիկ եկեղեցին Աստվածհայտնությունը տոնում է հունվարի 6-ին կամ հունվարի 2-ից 8-ը ընկած կիրակի օրը:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply