Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը կնոջ և դուստրերի ներկայությամբ (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 11:35

Կիրակի օրը կեսօրին իր կնոջ և երկու դուստրերի ներկայությամբ տեղի ունեցավ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը:

Ըստ ամերիկյան սահմանադրության` նախագահի երդմնակալությունը պետք է տեղի ունենա հունվարի 20-ի կեսօրին: Ըստ ավադույթի արարողությունը կատարվում է Կապիտոլիումի աստիճանների վրա, որից հետո նախագահը ելույթ է ունենում ազգաբնակչության առջև: Այս անգամ հունվարի 20-ը կիրակի օր էր, իսկ այդ օրը երբեք պաշտոնի հանդիսավոր ստանձնում չի իրականացվում, ուստի արարողությունը արագ կերպով կազմակերպվեց Սպիտակ տան Կապույտ սենյակում:

Արարողությանը ներկա էին նախագահի ընտանիքի անդամները, մի քանի մտերիմ ընկերներ և մի խումբ լրագրողներ արարողությունը լուսաբանելու համար:

Նախաքան երդմնակալությունը Օբաման կիրակի առավոտյան իր ընտանիքի հետ այցելել է եկեղեցի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հուշարձանին: Փոխնախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը ևս տեղի է ունեցել կիրակի օրը:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply