Բրազիլիայի հարավում դենգե հիվանդության համաճարակի պատճառով արտակարգ իրադրություն է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 11:06

2013-ի սկզբից Բրազիլիայի Կամպո Գրանդե քաղաքում 7 հազար մարդ է վարակվել դենգե տենդով: Հիվանդությունը փոխանցում են մոծակները, իսկ դրանց թվաքանակն ավելացել է չդադարող հորդառատ անձրևներով պայմանավորված խոնավության պատճառով:

Երկուշաբթի օրվանից այստեղ արտակարգ իրադրություն է գործում: Բժիշկները փորձում են ակտիվորեն պայքարել հիվանդության դեմ:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply