Փարիզյան սուպերմարկետում կարելի է գնել նաև…..փեսացու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 10:56

Փարիզում բացվել է մի խանութ, որտեղ ազատ կարելի է  ցանկացած պահի փեսացու գնել: Ողջ “տեսականին” ցուցադրված է ցուցափեղկին: Ընդ որում ներկայացված են ոչ թե մանեքեններ, այլ կենդանի “ապրանք”: Սակայն ցուցափեղկի “ապրանքը” գնել արգելված է: Աղջիկները կարող են միայն  հիանալ մկանուտ մաչոներով, խարիզմատիկ ռոքերներով որ մնացած “ցուցանմուշներով”:

Իսկ ընտրություն կատարել կարելի է խանութի ներսում, որտեղ փեսացուների քարտարան է առաջարկվում:

Բնականաբար, գնումը կատակային բնույթ ունի ու չի հակասում օրենսդրությանը: Զվարճալի է նաև առևտրի կետի լոգոտիպը. կինն իր զամբյուղի մեջ է դնում ուժեղ սեռի ներկայացուցչին: Գաղափարի հիմքում ծանոթությունների կայքի սկզբունքն է: Նախաձեռնության հեղինակները կանայք են: Ռեսուրսի էջերում նրանք կարող են իրենց դուր եկած տղաներին հանդիպման հրավիրել, առաջարկություն անել, կամ էլ նամակագրություն հաստատել: Ի դեպ, գրանցված տղամարդկանց նման իրավունքից օգտվել չի թույլատրվում: Նրանք կարող են միայն լուսանկարներ ու կոնտակտային տվյալներ տեղադրել:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply