Պաղեստինում 21 մարդ է մահացել խոզագրիպից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 10:18

Պաղեստինում 21 մարդ է մահացել A/H1N1 վարակից, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ղեկավար Ասադ Ռամլաուին:

“Մեզ մոտ չորեքշաբթի 4 հիվանդ մահացավ: Մահացածների ընդհանուր թիվը 21 է”, -ասել է նա` հավելելով, որ հիվանդության վտանգը մինչև մարտ կպահպանվի:

2009-ին H1N1 գրիպի համաճարակ սկսվեց Մեքսիկայում ու ԱՄՆ-ում, դրանից հետո 6 շաբաթում այն տարածվեց ողջ աշխարհով մեկ: ԱՀԿ-ի պաշտոնական տվյալներով, H1N1-ի զոհերի թիվը հասնում է 18,5 հազարի:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply