Նիգերիայի բնակիչները 50 դիակ են հայտնաբերել գետի մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 21, 2013 10:09
Շաբաթ օրը Նիգերիայի Անամբրա նահանգում տեղաբնակները քաղաքով անցնող Օկա գետում առնվազն 50 դիակ են հայտնաբերել: Դիակների մի մասի վրա բռնության հետքեր կան: Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Դեռևս նրանց չի հաջողվել պարզել, թե հատկապես ինչն է պատճառը ու ինչպես են դիակները գետի մեջ հայտնվել:
Ոստիկանության կոմիսար Մուսի Դաուրան վերջին շրջանում այս տարածաշրջանում բռնության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի ստացել: Հայտնաբերվածը խուճապի պատճառ է դարձել, քանի որ այդ գետը 5 բնակավայրի համար ջրի միակ աղբյուրն է ու կարող է վարակված լինել:






Facebook
Tweet This
Email This Post
