Մեքսիկայում թունավոր “ջեռուցումից” 29 մարդ է մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 0:37

Մեքսիկայի հյուսիսում ցրտերի պատճառով 29 մարդ է մահացել: Չիուաուա նահանգում միայն 18 մարդ է մահացել, 6-ն էլ` Սոնորայում:

Մեքսիկայի իշխանություններն ասում են, որ մեծամասնության մահվան պատճառը բնակարանը տաքացնելու կերպից անտեղյակությունն է: Մարդիկ թունավորվել են գազից: Մեքսիկայի հյուսիսի հիվանդանոցներում 200 մարդ է գտնվում, որոնք նույնպես թունավորվել են գազից: Իշխանությունները տաք ծածկոցներ ու հանրակացարաններ են տրամադրում նրանց, ովքեր անելանելի վիճակում են:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply