Առաջին “Բեթմոբիլը” աճուրդով վաճառվել է 4,6 մլն դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունվարի 20, 2013 23:26
Բեթմենի ամենաառաջին Lincoln Futura-ն վաճառվել է ռեկորդային գնով: Լեգենդար հերոսի 6 ավտոմեքենաներից առաջինն էր դա: Այն հայտնի դիզայներ Ջորջ Բարրիսի աշխատանքն էր` ստեղծված 1955 թվի Lincoln Futura-ի կոնցեպցիայով: Դրա վրա ծախսվել էր 15 000 դոլար` հատուկ մարդ-չղջիկի մասին սերիալի նկարահանումների համար (1966):
Նոր տերը գործարար ու հավաքորդ Ռիկ Շամպեյնն է Ֆենիքսից: Նա ասել է, որ մեծացել է այդ սերիալներով ու մտադիր էր այդ ավտոմեքենայի տերը դառնալ ցանկացած գնով:
Դիտվել է 1543 անգամ:





Facebook
Tweet This