Մ-3 ճանապարհի Գեղարոտ –Ծիլքար հատվածում ուժեղ բուք է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2013 18:50

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 20-ին, ժամը 16.00-ի դրությամբ՝ փակ է Սելիմի լեռնանցքը։
Մ-3 ճանապարհի Գեղարոտ –Ծիլքար հատվածում ուժեղ բուք է, տեսանելիությունը 20մ է։
Հ-17 ճանապարհի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի Արագածի հատվածում բուք է , տեսանելությունը՝ թույլ է։
Մ-2 ճանապարհի Սարավանի հատվածում և Ջերմուկում ձյուն է տեղում

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply