Այսօր Սիլվա Կապուտիկյանը կդառնար 93 տարեկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 20, 2013 18:46

Այսօր` հունվարի 20-ին հայ բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի (1919 – 2006) ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 93 տարեկան: Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թ-ին` Երեւանում` Վանից գաղթած ընտանիքում: Սովորել եւ ավարտել է Երեւանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը: 1936 թվականին ընդունվել եւ 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նա ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակակիր է: 1944-ին հրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի առաջին գրքույկը` «Երկու զրույց», այնուհետեւ 1945-ին «Օրերի հետ», 1947-ին «Զանգվի ափին», 1949-ին «Այս իմ երկիրն է», 1951-ին «Իմ հարազատները» ժողովածուները:

Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո, Կապուտիկյանը գրել է «Քարավանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու եւ քարտեզի գույներից» (1976) եւ այլ ուղեգրություններ: 1994 թ-ից բանաստեղծուհին եղել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ: Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006թ. օգոստոսի 25-ին:

Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո Կապուտիկյանը գրել է «Քարավանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976) և այլ ուղեգրություններ:

Սիլվա Կապուտիկյանը նաև մանկական բանաստեղծությունների հեղինակ է:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply