Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2013 14:11

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 20-ին, ժամը 11.00-ի դրությամբ՝ Վայքի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում։

Ձնաբքի պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանքը։

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում ձնախառն ուժեղ բուք է, տեսաանելությունը 2-10մ է, ճանապարհը խիստ դժվարանցանելի է։

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply