Սփյուռքի հայկական կրթօջախներին կտրամադրի 51 հազար ուսումնական գրականություն
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 19, 2009 14:12
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Սփյուռքի հայկական կրթօջախներին կտրամադրի 51 հազար ուսումնական գրականություն և օժանդակ նյութեր: Դասագրքերը, հանրագիտարանները, DVD ձայնագրությունները, տետրերը նախատեսված են Եվրոպայի, ԱՄՆ-ի և ԱՊՀ-ի սփյուռքի հայկական կրթօջախներ հաճախող, հայերենին չտիրապետող կամ քիչ տիրապետող երեխաների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԿԳ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը, արդեն սկսվել է ուսումնական ձեռնարկների գնման գործընթացը: Զալինյանը նշել է, որ այս տարի Սփյուռքին տրամադրվող ուսումնական գրականության մեջ են Հայաստանի հրաշալիքները, ավանդույթները` DVD սկավառակի տեսքով, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաքների վերաբերյալ պաստառներ: Սփյուռքի ուսուցիչների համար նույնպես կլինեն ձեռնարկներ:
Սփյուռքի կրթօջախներին տրամադրվող գրականության չափը կախված կլինի դպրոցների ներկայացրած հայտերից, ինչպես նաև նախարարության կատարած ուսումնասիրություններից. հաշվի է առնվելու աշակերտների թիվը, ուսումնական ձեռնարկների անհրաժեշտության չափը:
Սփյուռքում գործում է շուրջ 350 ամենօրյա հայկական դպրոց, իսկ կիրակնօրյա դպրոցների թիվը հստակեցված չէ, քանի որ հաճախ նորերն են բացվում կամ գործողները փակվում են:






Facebook
Tweet This
Email This Post
