Բյուրակն գյուղի մոտակայքում հայտնաբերվել է դի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 20, 2013 10:18

Հունվարի 19-ին, ժամը 17.35-ին քաղաքացի Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ իր եղբայր Արտյոմ Թովմասյանը (ծնվ. 1974 թ.) Շիրակի մարզի Բյուրակն գյուղից 3 օր առաջ դուրս է եկել տանից և մինչ օրս չի վերադարձե:

Ոստիկանության աշխատակիցները ճշտել են կորածի գտնվելու վայրը և մեկնել այդ ուղղությամբ:

Բյուրակն գյուղի մոտակայքում` Լենգեսի ձորում, հայտնաբերվել է Ա. Թովմասյանի դին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ամասիա գյուղի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները “ՈՒրալ” (ամենագնաց) ավտոմեքենայով:

Ժամը 22.17-ին հրշեջ-փրկարարները դուրս են բերել Ա. Թովմասյանի դին:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply