Հրդեհներ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2013 10:12

Այրվել են կենցաղային իրեր

Հունվարի 19-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 12 շենքի նկուղային հարկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շքամուտքի աստիճանավանդակի մոտ այրվել են կենցաղային իրեր (3 քմ):

Հրդեհ անգարում

Հունվարի 19-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում գտնվող անգարում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհի փողոցի թիվ 5 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.17-ին, մարվել` 08.27-ին: Այրվել է Ռ. Մանուկյանին պատկանող անգարի փայտաշեն տանիքը (1000 քմ):

Հունվարի 19-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հովտաշեն գյուղի Սևակ փողոցի թիվ 22 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ հրդեհի բռնկումը, տան բնակիչ` 1988 թ. ծնված Վարդուշ Պետրոսյանը թունավորվել է փայտի վառարանի ծխնելույզի խցանման հետևանքով առաջացած ածխածնի օքսիդից և տեղափոխվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.34-ին, մարվել՝ 20.44-ին: Այրվել են Օ. Մկրտչյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերը (2 քմ):

Այրվել են փայտե կառուցատարրեր

Հունվարի 20-ին, ժամը 05.21-ին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի “Ցամաքաբերդ” թաղամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Սևան քաղաքի Ազատության փողոցի թիվ 18 տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել` 13-ին: Այրվել են Յու. Նիկողոսյանին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը (4 քմ):

Հունվարի 19-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հովտաշեն գյուղի Սևակ փողոցի թիվ 22 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.34-ին, մարվել՝ 20.44-ին: Այրվել են Օ. Մկրտչյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերը (2 քմ):

Հունվարի 19-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.04-ին, մարվել` 19.20-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարերը (4 քմ) և այնտեղ պահեստավորված վառելափայտ (2 խմ):

Այրվել է ինքնաշեն տնակ

Հունվարի 19-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Կենտրոն» թաղամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի թիվ 2 դպրոցի մոտակայքում այրվում է ինքնաշեն տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.28-ին, մարվել` 17.35-ին: Տնակն այրվել է ամբողջությամբ (2,25 քմ):

Հրդեհ Լուսաղբյուր գյուղում

Հունվարի 19-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Պարզվել է, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցի թիվ 35 տան բակում այրվում է անասնակեր:

Հրդեհ Նոր Արեշում

Հունվարի 19-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 12 փողոցի թիվ 15 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, ՓՈՒՎ ՀՓՋ-ի առաջին հերթապահ խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի, «1-02», «1-03», «1-04» ծառայությունների հերթապահները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել՝ 13.03-ին:

Հրշեջ-փրկարարները երկրորդ հարկի ննջասենյակից դուրս են բերել 1930 թ. ծնված Անատոլիա Բարսեղյանին, ով տեղում ստացել է առաջին բուժօգնություն: Այրվել է տանը կից օժանդակ շինության գույքը (20 քմ) և առաջին հարկի լուսամուտը:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply