Գողերը 30 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ բետոնի պատի մեջ բացված թունելի միջոցով գողացել են 10 միլիոն եվրո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2013 0:32

Գողերը 100 ոտնաչափ երկարությամբ (45 մետր) և 3 ոտնաչափ (2 մետր) լայնությամբ թունել են փորել Բեռլինի Volksbank բանկի հաստ բետոնե պատի մեջ՝ գողանալով 10 միլիոն եվրո արժողությամբ գումար և թանկարժեք զարդեր:

Գողերը թունելը սկսել էին փորել շաբաթներ առաջ: Նրանք սկսել էին մոտակա ավտոտնակից, որը նրանք վարձակալել էին կեղծ անվամբ:

Նախքան թունելի հայտնաբերումը՝ գողերը հասցրել էին գործիքների և փայտի վրայից վերացնել իրենց մատնահետքերը:

Ոստիկանությունը դեռ համոզված չի կարող հայտնել, թե քանի մարդ է ընդգրկված եղել այդ գողության մեջ, բայց ըստ երևույթին կազմակերպիչները պատի մեջ անցք բացելու համար պրոֆեսիոնալների են վարձել:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply