ԱՄՆ գրիպի համաճարակը տարածվում է. մահացել է 29 երեխա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2013 0:17

ԱՄՆ-ում տարածված գիրպի համաճարակը նոր թափ է ստացել: Գրիպի զոհ են դառնում հատկապես մեծահասակները: Համաճարակի հետևանքով մահացել են 29 երեխա:
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գրիպի մակարդակը բարձրացել է 30 նահանգներում և Նյու Յորք քաղաքում: Վերջինս հայտարարել է արտակարգ դրություն: Ավելի քան 5000 մարդ հոսպիտալացվել է:
Ամեն տարի ԱՄՆ-ում գրիպի պատճառով մահանում է շուրջ 100 երեխա:
Մահացածների թվի կեսը 65 և ավելի բարձր տարիքի մարդիկ են:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply