Ժնևում 140 երկիր կնքել է սնդիկի մասին պայմանագիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2013 0:07

Շվեյցարիայում շուրջ 140 երկրի պատվիրակություն ընդունել է կենցաղում սնդիկի կիրառումը սահմանափակելու մասին որոշում:

Սնդիկի մասին աշխարհի առաջին համապարտադիր պայմանագիրը, որը ընդունվել է մի քանի շաբաթվա թեժ բանակցություններից հետո, նպատակաուղղված է կրճատել թունավոր ծանր մետաղների արտանետումների մակարդակը, որոնք վնասական ազդեցություն ունեն մարդկանց և շրջակա միջավայրի վրա:
«Նոր պայմանագիրը նպատակ ունի նվազեցնել սնդիկի արտադրությունը և օգտագործումը, հատկապես ապրանքների արտադրության և արդյունաբերական գործընթացի մեջ», – նշվում է Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Երկրները կստորագրեն պայմանագիրը հաջորդ հոկտեմբերին Ճապոնիայի Մինամատա քաղաքում: Քաղաքի ընտրությունը պատահական չէ, քանի որ այստեղի բնակչությունը տասնամյակ շարունակ տուժել է սնդիկի աղտոտման պատճառով:
Սնդիկը օգտագործվում է բազմաթիվ իրերի մեջ: Այն առկա է էլեկտրական անջատիչների, ջերմաչափերի, էլեկտրական լամպերի, ատամնալիցքերի և նույնիսկ դեմքի քսուքների բաղադրության մեջ:
Սնդիկի լուրջ թունավորումները կարող են ազդել իմունային համակարգի վրա և առաջացնել այնպիսի առողջական խնդիրներ ինչպիսիք են  հոգեկան խանգառումները, ատամների կորուստը, մարսողության, սիրտ – անոթային և շնչառական այլ խնդիրներ:
Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply