Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարը ապաքինվում է իր վրա ծծմբական թթվով հարձակվելուց հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2013 18:22

Ռուսաստանի Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը, ում վրա անհայտ անձը հարձակվել և ծծմբական թթու էր լցրել, ապաքինվում է, սակայն բժիշկներին պետք է ամենաքիչը մեկ շաբաթ պարզելու համար, թե արտիստի տեսողությունը ինչքանով կվերականգնվի:
Հինգշաբթի երեկոյան դիմակավոր անձը Ֆիլինի տան մուտքի մոտ նրա դեմքին ծծմբական թթու է լցրել:
Աչքի անհապաղ վիրահատություն կատարելուց հետո, Ֆիլինին վերակենդանացման բաժնից տեղափոխել են հիվանդանոցային սենյակ: Այս մասին Մոսկվայի #36 կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Միտիչինը շաբաթ ասել է ռուսական մամուլին:
Ոստիկանությունը հրաժարվել է գործի վերաբերյալ տեղեկություն տալուց:
Հիվանդանոցում քննիչները հարցաքննել են Ֆիլինին:
Մի քանի օր շարունակ Ֆիլինի աչքերը կապված կմնան: Առ այժմ հայտնի չէ ինչքանով կվերականգնվի նրա տեսողությունը:
Երրորդ աստիճանի այրվածք ստանալուց հետո անհրաժեշտ կլինի կոսմետիկ վիրահատություն կատարել:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply