Հանրապետության տարածքում սպասվում է մեծ մասամբ ամպամած եղանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 19, 2013 17:43

Հանրապետության տարածքում այս գիշեր և հունվարի 20-ին սպասվում է մեծ մասամբ ամպամած եղանակ, հունվարի 20-ին կեսօրից հետո հնարավոր է ձյուն, հատկապես մեծ է ձյան հավանականությունը երեկոյան ժամերին:

Oդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով:

Հնարավոր է քամի 15-18մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, մերկասառույց և դժվարանցանելիություն:

Հանրապետությունում ավտոճանապարհների մի շարք հատվածներում դիտվում է մերկասառույց, կան դժվարանցանելի ճանապարհներ: ՀՀ տրասպորտի և կապի նախարարությունը զգուշացնում է. մաշված և կապրոնե անվադողերով երևեկելը դառնում է խցանումների և վթարների պատճառ:

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 16.00-ի դրությամբ միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, առկա է մերկասառույց: Փակ են Մեղրի-Երևան, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Բերդ-Ճամբարակ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը:

Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply