Դեդ Հասանին հնարավոր է հուղարկավորեն Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 19, 2013 17:35

Մոսկվայում՝ դիպուկահարի կրակոցից  սպանված Ասլան Ուսոյանին` Դեդ Հասանին ամենայն հավանականությամբ Հայաստանում կհուղարկավորեն: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դեդ Հասանի եղբոր դուստրը` Կարինե Ամոյանը:

Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս Դեդ Հասանին հուղարկավորել Վրաստանում: «Ժողովուրդը խառնվել է իրար, քանի որ չեն թողել ինքնաթիռը իջնի: Հիմա փորձում են մեքենայով աճյունը տեղափոխեն Վրաստան, եթե այդ տարբերակն էլ չհաջողվի, ապա Դեդ Հասանին կբերեն Հայաստան եւ կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը: Մոսկվա էլ հետ չենք տանի` կամ Հայաստանում կհուղարկավորեն կամ Վրաստանում»,- ավելացրել է Կարինե Ամոյանը: Հարցին, թե երբ կհստակեցվի Դեդ Հասանին Հայաստանում կամ Վրաստանում հուղարկավորելու հարցը, ասաց.«Մինչեւ վաղը պարզ կլինի»:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 16-ին սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի աճյունը տեղափոխ ինքնաթիռն այդպես էլ չի հասել հանգուցյալի հայրենիք. Վրաստանի օդանավակայանը հրաժարվել է ընդունել ինքնաթիռը:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply