Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի պատվիրակության հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2013 17:21

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, դեսպան Հեյիդի Թագլիավինիի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից, Հովհաննիսյանն ու Թանգլիավինին քննարկել ենն առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով նրանց տրամադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին հստակ քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման համար:

Հանդիպմանը մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պատասխանատուները:

 

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply