Դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 19, 2013 15:55
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 18-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1005 անգամ:





Facebook
Tweet This