Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը կտրվի Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2013 15:29

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 21-ին` ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում կտրվի ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը, որը բաց է հասարակության եւ ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

Հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) նախասրահում (Երզնկյան 75) տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի www.raffi4president.am  պաշտոնական կայքէջի շնորհանդեսը:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply