Դեդ Հասանի դին տեղից տեղ է տեղափոխվում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 19, 2013 14:40

Հունվարի 16-ին Մոսկվայում սպանված կրիմինալ հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) դիակը Դոնեցկից հետ է վերադարձվել Մոսկվա: Այս մասին Ինտերֆակս ռուսական լրատվական գործակալությանը հայտնել է լրատվամիջոցի` իրավապահ մարմիններում ունեցած  աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ուսոյանի դիակը Դոնեցկից հետ վերադարձնելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են թույլատրել նրա հուղարկավորությունը երկրի տարածքում: Աղբյուրը հավելել է, որ Ուսոյանի հարազատները դիմել էին Վրաստանի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ երկրի տարածքում Ուսոյանի հուղարկավորությունը, որտեղ ծնվել է կրիմինալ հեղինակությունը, սակայն մերժում են ստացել:

Ուսոյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ երկրի կառավարությունը ու անձամբ ներքին գործերի նախարար Իրաքլի Գարիբաշվիլին հրահանգել է թույլ չտալ, որ ինքնաթիռը Վրաստանում վայրէջք կատարի: Վրաստանում են ապրում նրա կինն ու դուստրը, ովքեր ուզում էին նրա մարմինը թաղել ծնողների գերեզմանների կողքին:

Սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից հերքել էին լուրը, թե օդանավակայանում հրաժարվել են ընդունել Դեդ Հասանի դին տեղափոխող ինքնաթիռը:Դեդ Հասանին ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն Մոսկվայում գտնվող Դանիլովյան գերեզմանոցում:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply