7 օրում` ավելի քան 1000 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2013 14:06

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը հուսալիորեն պաշտպանելու համար:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply