8 մարդ թունավորման նախանշաններով հիվանդանոց է տեղափոխվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 19, 2013 13:50

Հունվարի 19-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանաշաններով Երեւանի «Մուրացան» ԲԿ, այնուհետեւ «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Ազատաշեն գյուղի բնակիչներ` 1981 թ. ծնված Ազնիվ, 2008 թ. ծնված Դավիթ, 2002 թ.  ծնված Ռոզա Եղիազարյանները եւ 1975 թ. ծնված Գագիկ ու 1930 թ. ծնված Ռոզա Հովսեփյանները: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն ժամին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորոման նախանաշաններով Արտաշատ քաղաքի ԲԿ են տեղափոխվել  Բուրաստան գյուղի բնակիչներ` 1966 ծնված Անժելա, 1989թ. ծնված Գայանե Ավետիսյանները եւ 1989 թ. ծնված Լիդա Հակոբյանը, ովքեր ստանալով համապատսախան բուժօգնություն` դուրս են գրվել:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply