Լևոն Արոնյանը կրկին հաղթեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 19, 2013 14:02

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքի մարզապալատում շարունակվող շախմատի փառատոնի գերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտության մատնեց հունգարացի Պետեր Լեկոյին: Դա նրա երկրորդ անընդմեջ հաղթանակն է այս ստուգատեսում: Մրցակիցները կատարեցին 59-րդ քայլ:

Արոնյանը,  Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնան, ամերիկացի Հիկարու Նակամուրան հավաքած 3.5-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը: Մրցաշարի առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է` 4,5 միավոր:

B Մրցաշարում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 6-րդ տուրում սև խաղաքարերով պարտության մատնեց հոլանդացի Սիպկե Էրնստին: Մովսիսյանն ունի  4 միավոր: 5 միավորով առջևում է հունգարացի Ռիչարդ Ռապորտը:

Դիտվել է 621 անգամ:
Print Friendly

Leave a Reply