Ի՞նչ են պատասխանել «Եթե հանկարծ փողոցում Հրանտ Դինքին տեսնեիք, նրան ի՞նչ կասեիք» հարցին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2013 13:24

Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակոս” թերթում տեղ է գտել մի տեսանյութ, որում արվում է հետևյալ հարցադրումը. “Եթե հանկարծ փողոցում Հրանտ Դինքին տեսնեիք, նրան ի՞նչ կասեիք”:

Այդ հարցին պատասխանել են տարբեր մարդիկ, և ահա այդ պատասխանները.

“Ախ, ախպարիգ, արդեն 6 տարի է անցել: Քեզ մեզնից խլած հրազենավորը պատժվել է, սակայն իսկական մարդասպանները բանտարկվելու փոխարեն բարձր դիրքեր են զբաղեցրել ”:

“Դու ես ես, ես դու եմ… Քո գլխին եկածը մեզ հետ էլ կարող էր պատահել: Բոլորս նույն ենք”:

“Ինչպես որ պայքարել ենք մեր կողմից ստեղծված ստով ու մերժողականությամբ լի աշխարրհի դեմ, քո բացակայության դեպքում էլ այդ մերժողականությունը և սուտը վերացնելու համար մեզնից կախված ամեն ինչ անելու ենք”:

“Հրանտ, ընկերս: Խաղաղ ննջիր, քո կիսատ թողած պայքարը հեղափոխականները և սոցիալիստները շարունակելու են: Կեցցե՜ ժողովուրդների եղբայրությունը”:

“Ինձ կարո՞ղ ես ներել այն բանի համար, որ մինչև հունվարի 19-ը ոչ մի բան չեմ արել, ամեն ինչ որպես թերթի նորություն կարդացել ու անցել եմ”:

“Հրանտ, դու մեծ վիշտ ես մեր սրտում: Երբ քեզ կորցրեցինք, մենք մեզ որբ զգացինք: Քեզ նորից տեսնելը ոչ մի բանի հետ չեմ փոխի”:

“Դու Բաքըրքյոյում գտնվող գրախանութում հավաքված ամբողջ գումարը՝ մինչև վերջին կոպեկը, տվեցիր մեր ընկերոջը, ով սեպտեմբերի 12-ին ստիպված էր երկրից դուրս գալ: Քեզ շատ շնորհակալ եմ”:

“Այդ դեպքից հետո մեր ներսում շատ բան վերացավ: Մեր սրտերում ծաղիկները թառամեցին”:

Տեսանյութ

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply