«Մատաղիս»-ի գործով հետևությունները հիմնված չեն օբյեկտիվ գնահատման վրա

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 19, 2013 12:37

«Մատաղիսի գործով» մեղադրողները գտնում են, որ արդարացման դատավճիռ կայացրած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել նյութական և դատավարական այնպիսի հիմնարար խախտումներ, որի հետևանքով  ընդունված դատական ակտն, ըստ մեղադրող կողմի,  խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ըստ մեղադրող կողմի, դատարանի հետևությունները հիմված չեն գործի հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման վրա, հաշվի չեն առնվել մեղադրողների ներկայացրած փաստական բոլոր հանգամանքները, որոնց ըստ էության անդրադառնալու և իրավական գնահատման արժանացնելու դեպքում դատարանը կհանգեր գործի ելքը որոշող այլ հետևության:

ՀՀ զինվորական դատախազությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.12.2012թ. կայացրած արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է երեկ: Այդ դատավճռով  ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը անմեղ էին ճանաչվել ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով առաջադրված մեղադրանքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով արդարացվել` կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը եւս բողոքարկել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Հեղինակ:
‹‹Փաստինֆո»
Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply