Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կարող են ոչնչացնել օդային տարածքը խախտած ինքնաթիռները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2013 12:12

Ադրբեջանի կառավարությունը հունվարի 15-ին հաստատել է երկրի օդային տարածքի օգտագործման մասին կանոնները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական “Haqqin” թերթը:

Կանոնների համաձայն՝ սահմանվել է օդային տարածքի սահմանմերձ՝ 25 կմ-անոց շառավիղ, որը օգտագործման հատուկ ռեժիմ կունենա:

Ուշագրավ է 4.97 կետը, համաձայն որի օդային սահմանը խախտելու դեպքում տրվելու է  հարկադիր վայրէջքի հրահանգ: Այդպիսի թռիչքներ իրականացնող անձնակազմը կոչնչացվի, եթե հրահանգին չենթարկվի և միևնույն ժամանակ տեղեկություններ չներկայացնի թռիչքին մասնակցող անմեղ մարդկանց մասին:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply