Մարտի 21-ից 27-ն ընկած ժամակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 29, 2010 11:48
Մարտի 21-ից 27-ն ընկած ժամակահատվածում ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերը: Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել ինտենսիվ էր շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Միայն մարտի 22-ից 23-ը Կարմիրավան, Նամիրլի, Ջրաբերդ, Սեյսուլան, Շուրաբադ և Յարմջա ուղղություններում տեղաբաշխված հայկական հենակետերը հակառակորդի կողմից գնդակոծվել են 34 անգամ, որոնց ընթացքում, բացի “ԱԿ” տիպի ինքնաձիգերից, կիրառվել են նաև “Սև նետ” և “ՍՎԴ” հատուկ նշանակության դիպուկահարային զինատեսակներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից բոլոր ուղղություններով ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հրադադարի խախտման արդյունքում ղարաբաղյան ուժերը կորուստներ չեն կրել:






Facebook
Tweet This
Email This Post
