Այսպիսին է կանացի տրամաբանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2013 12:04

Օդաչու կինը կարող է կորցնել աշխատանքն այն պատճառով, որ հրաժարվել է կատարել իր անմիջական ղեկավարի հրամանն ու փոխել թռիչի ուղին, որպեսզի.. գնի իր սիրած քաղցրավենիքը, ուրիշ քաղաքում:

«Air India» ավիաընկերության աշխատակցուհի Սրիթի Տրեհանը մեղադրվում է ղեկավարության հրամանը չկատարելու մեջ: Հնդկական ԶԼՄ-ները գրում են, որ կինն այնուամենայնիվ վայրէջք է կատարել Ջոջհպուրուում` քանի որ նա միշտ այստեղ է գնել իր սիրելի կաչորին:

ԶԼՄ-ների տվյալներով, ինքնաթիռը պետք է  Մումբայից Դելի թռչեր Ջոջհպուրի վրայով, սակայն վերջին պահին օդաչուն տեղեկացրել է, որ փոխել է երթուղին ու ղեկավարության պահանջին ի պատասխան հայտարարել, որ չի պատրաստվում իր պլանները փոխել:

Ավիաընկերության ղեկավարությունն այս գործով հետաքննություն է սկսել:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply