Մանկասայլակ` 80 կմ//ժամ արագությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2013 11:49

Պրոգրեսիվ ծնողների համար, որոնք միշտ ճանապարհին են, բրիտանացի ինժեներ Կոլին Ֆյորզն առաջարկում է նոր լուծում` շարժիչավոր մանկասայլակ: 10լ/վրկ հզորությամբ շարժիչով  տրանսպորտային այս միջոցը առավելագույն արագության է հասնում 30 վայրկյանից: Այսօրվա դրությամբ այն “աշխարհի ամենաարագ մանկասայլակ” տիտղսն է ստացել:

Վերջերս 33-ամյա գյուտարարը հայրիկ է դարձել ու որոշել շարժիչով մանկասայլակ ստեղծել: Դրա համար օգտագործել է սովորական եռանիվ  սայլակի շրջանակը ու դրա վրա տեղադրել մոտոցիկլի շարժիչ:

Նա խոստովանում է , որ հաճախ որսում է  սայլակավոր հայրիկների ու մայրիկների բազմաչարչար հայացքները: Ղեկի կառավարումն, արագացում ու արգելակումը կատարվում է  մանկասայլակի վրա տեղադրված վահանակով: Իսկ անհաղթահարելի բարձրությունների համար 4 փոխանցումով տուփ է տեղադրել: Գաղափարի զարգացման ընթացքում, կոնստրուկտորը մի շարք նորարարություններ է  կատարել, ասենք, անիվները, որոնք մեծ արագությունների ժամանակ չէին արդարացնում, փոխարինել է սքեյբորդով:  Բացի այդ, կտորով պատված սայլակը գյուտարարը մետաղապատել է: Սայլակում ամեն անհրաժետ բան կա. և շիշը դնելու հարմարանք կա , և տոպրակների: Ի դեպ, սայլակը ստեղծելու վրա գյուտարարը 4 շաբաթ է ծախսել:

Չնայած բոլոր “հարմարությունները” ստեղծված են այս հրաշք մանկասայլակում, այնուամենայնիվ, գյուտարարն իր փոքրիկին դրանով զբոսանքի հանել չի համարձակվել, դրա փոխարեն, նա տիկնիկ է ման տալիս սայլակով ու իսկական շոու ցուցադրում վախեցած հանդիսականներին:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply