«ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները կպարտավորվեն հեռավոր գյուղերն ու միջպետական ճանապարհներն ապահովել շարժական կապով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2013 11:31

«ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները պետք է մի շարք գյուղական բնակավայրեր ապահովեն հանրային շարժական բջջային կապով՝ ձայնային եւ շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցմամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունվարի 23-ի նիստի օրակարգ է մտել ««ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» եւ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-երի կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու եւ արդիականացնելու մասին» որոշման նախագիծը:

«ԱրմենՏելը» պարտավորվելու է բջջային ծածկույթ ապահովել հհետեւյալ բնակավայրերում՝ Անտառամեջ, Կալավան, Բարեպատ, Ներքին Շորժա, Վերին Շորժա (բոլորն էլ՝ Գեղարքունիքի մարզ), Մոզրով (Վայոց Ձոր):

«Ղ-Տելեկոմը» պարտավորվելու է բջջային ծածկույթ ապահովել հետեւյալ բնակավայրերում՝ Հալավար, Հադարլի (երկուսն էլ՝ Լոռու մարզ),  Թանահատ (Սյունիք), Գնիշիկ, Հորս (երկուսն էլ՝ Վայոց Ձոր), Գեղատափ (Տավուշ):

«Օրանժ Արմենիա»-ն պարտավորվելու է բջջային ծածկույթ ապահովել հետեւյալ բնակավայրերում՝ Կաճաճկուտ, Անտառամուտ (երկուսն էլ՝ Լոռու մարզ), Բնունիս, Գեղանուշ, Գոմարան, Դիցմարի (բոլորն էլ՝ Սյունիքի մարզ):

Համայնքներում ծածկույթի ապահովման աշխատանքները պետք է իրականացվեն մինչեւ 2014 թ. հունվարի 23-ը:

Բացի այդ՝ երեք ընկերությունները պետք է չափագրումներ իրականացնեն՝ մինչեւ 2013 թ. ապրիլի 1-ը հայտնաբերելու միջպետական ճանապարհների այն հատվածները, որտեղ հանրային շարժական բջջային կապի ծածկույթ չկա:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply