Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 19, 2013 11:23

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply