Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ հեռանում է կինոյից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2013 7:00

Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ հեռանում է կինոյից ժամանակավորապես, քանի որ շատ հոգնած է:

“Ես զգում եմ հոգնածություն ու, մեծ ընդմիջում պետք է անեմ: 2 տարում նկարահանվել եմ 3 ֆիլմում ու հիմա լրիվ ուժահատ եմ”,բացատրել է դերասանը:

Նոր է էկրան բարձրացել Տարանտինոյի “Ազատագրված Ջանգոն”, որտեղ Դի Կապրիոն գլխավոր դերերից մեկն է կատարում:2013-ին ևս 2 պրեմիերա տեղի կունենա. “Մեծն Գեթսբին”` նկարահանված  ըստ Ֆիցջերալդի համանուն վեպի , ինչպես նաև` “Գայլ Ուոլլ սթրիթից”, որը նկարահանել է Մարտին Սկորսեզեն:

Դի Կապրիոն  չի ասել, թե որքան կձգվի իր արձակուրդը, սակայն առաջիկա ժամանակների պլաններով է կիսվել: Նա հայտնել է, որ պլանավորում է ուղևորություն կատարել ու “աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնել”:

Դերասանը հայտնի է նաև որպես էկոլոգիայի պահապան, բացատրել է, որ ցանկանում է “շրջակա միջավայրի համար մի լավ բան անել”: Դերասանն ինքը էլեկտրական շարժիչով ավտոմեքենա է քշում, իսկ տան տանիքը արեգակնային մարտկոցներով է  սփռված: Մաքուր էկոլոգիան, ինչպես դերասանն է ասել, իր կյանքի կարևորագույն նպատակներից է:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply